ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է Սիրիայի ժողովրդին հատկացնել հավելյալ 185 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այդ գումարները մասնավորապես կծախսվեն սննդամթերք գնելու վրա:
Այսպիսով՝ ԱՄՆ-ը սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության համար արդեն հատկացրել է ավելի քան 1 մլրդ դոլար:






































