Nokia Solutions and Networks-ը, որը վերջերս վերանվանվել է Nokia Siemens Networks, մտադիր է 20 %-ով կամ 8,5 հազար մարդով կրճատել աշխատողների թիվը, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին: Աշխատակազմի կրճատումը պետք է վաճառքի անկման պայմաններում ապահովի շահութաբերությունը:
Այսպիսով, հաջորդ տարի ընկերության աշխատակիցների թիվը կարող է հասնել 42 հազարի: Աշխատակազմի կրճատումները կիրականացվեն Ֆինլանդիայում, Հնդկաստանում և Չինաստանում արտադրական հզորությունների վաճառքի կամ փակման միջոցով:
Վերջին մի քանի տարիների ընթացքում NSN-ը 20 հազար մարդ է աշխատանքից հեռացրել: Ընկերության վաճառքի ցուցանիշները, 2013 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով, նվազել են 17 %-ով:










































