Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Լուիս Սուարեսի տրանսֆերի հարցով բանակցությունների ընթացքի մասին:
«Սուարեսի տրանսֆերն այս պահին սպասման ռեժիմում է: Ես, իրոք, չգիտեմ, թե ինչ կորոշի «Լիվերպուլ»-ը, չգիտեմ, թե ինչ է խոսվել ու խոստացվել, ինչ է գրված: Դա Սուարեսի ու «Լիվերպուլ»-ի որոշելու հարցն է: Մենք այստեղ ոչինչ չենք կարող անել:
Մեզ ասել են, որ խաղացողը ցանկանում է լքել ակումբը, հենց այդ պատճառով էլ մենք ակտիվացրինք մեր փորձերը: Կփորձենք հասնել մեր ուզածին: Եթե դա մեզ մոտ չստացվի, համալրումներ կփնտրենք այլ թիմերում», – ասել է Վենգերը:









































