Գարեթ Բեյլի տրանսֆերը «Ռեալ»-ին ընդհանուր առմամբ կարժենա 200 մլն ֆունտից ավելի, քանի որ բացի տրանսֆերային փոխհատուցումից խաղացողը հսկայական աշխատավարձ կստանա, իսկ գրեթե նույնքան գումար ակումբը պետք է որպես հարկ վճարի պետությանը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մայամիում Դանիել Լևին հանդիպում է ունենալու Ֆլորենտինո Պերեսի հետ: Պարզվում է` Լևին ցանկանում է «Ռեալ»-ից ստանալ 105 մլն ֆունտ, ինչը 5 մլն-ով ավելի է, քան Պերեսի պատրաստած գումարը:
Այսպիսով, Բեյլի տեղափոխությունը «Ռեալ» մադրիդյան ակումբի համար կարող է 205 մլն ֆունտի արժեք ունենալ, իսկ «Տոտենհեմ»-ը, միևնույն ժամանակ, փորձում է «քամել» «Ռեալ»-ին ու հնարավորինս շատ գումար պոկել:







































