ԱԺ-ում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ ելույթով, մասնավորապես նշելով, որ նախագիծը ներկայացված տեսքով անընդունելի է. «Սա ոչ թե քրեական դատավարության տեսության կամ օրենսգրքի խնդիր է լուծում, այլ պրակտիկայում ձևավորված քննչական ծառայություններ-դատախազություն ոչ նորմալ հարաբերությունների արդյունք է, և այդ հարաբերություններից ծնված լոբբինգի արդյունք է: Սա քննչական ծառայությունների նախագիծ է… Չի կարելի, հսկող դատախազին մեկուսացնում եք, քննիչին լիազորություն եք տալիս»:
Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյան արձագանքեց. «Պարոն Ջհանգիրյան, անկեղծ ասած, զարմացած եմ, դատախազության լիազորությունները մենք վաղուց են կրճատել, ինչ արել, չէր արել այս փոփոխությո՞ւնն էր արել: Կարծում եմ՝ սա ամենատրամաբանական հոդվածներից: Համաձայն եմ, որ այս նախաձեռնությունը քննչական մարմինների կողմից պրակտիկայից բխող լոբբինգին համապատասխան է, դա նորմալ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































