Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է միջազգային դատական ատյաններում ԱՄՆ իշխանությունների դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին: Այս մասին նա կհայտարարի Հարավամերիկյան երկրների միության գագաթնաժողովի ժամանակ՝ հայտնում է «Գոլոս Ռոսիին»
Մորալեսը բացատրել է իր մտադրության նպատակը՝ որպեսզի նմանատիպ միջադեպերը, ինչպիսին իր ինքնաթիռի հետ այս տարվա հուլիսին կատարվածն էր, այլևս չկրկնվեն:
«Հարավամերիկյան երկրների միության գագաթնաժողովի ժամանակ ես պատրաստվում եմ հայտարարել, որ մտադիր եմ ստիպել այդ երկրին հարգել մարդու իրավունքներն ու միջազգային պայմանագրերը»,- նշել է նա:
Ինքնաթիռը, որով Բոլիվիայի նախագահը վերադառնում էր հայրենիք մոսկովյան ֆորումից, հուլիսի 2-ին ստիպված էր չպլանավորված վայրէջք կատարել Ավստրիայի մայրաքաղաքում:
«Մենք ենթադրում ենք, որ Միացյալ Նահանգները կարծել է, թե Սնոուդենը գտնվում է նախագահական ինքնաթիռում»,- նշել էր ՌԴ-ում Բոլիվիայի դեսպանը:









































