Tuesday, 16 06 2026
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times

ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանին պատգամավորի թեկնածու չի առաջադրի

Իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է օգոստոսի 10-ից հետո որոշել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի իր թեկնածուին։ Թեկնածու իշխող կուսակցությունն անշուշտ առաջադրելու է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ 

Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, թեկնածուների առաջադրումը երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 5-ից սկսված է և կավարտվի օգոստոսի 15-ին։ Ինչպես փոխանցեցին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս պահին դեռ որևէ առաջադրում չկա։

«Մենք կառաջադրենք թեկնածություն, պարզապես Գործադիր մարմնի անդամների մի մասը արձակուրդում են, տարբեր տեղերում են։ Կարծում եմ՝ ամսի 10-ից հետո կհավաքվենք, կորոշենք» ,- ասել է Գալուստ Սահակյանը։

Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրության անհրաժեշտություն առաջացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձությունների հետևանքով, երբ Խաչատրյանը իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից հետո հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է մարզպետի պաշտոնում։ Մամուլում համառորեն շրջանառվում են լուրեր, որ նորանշանակ մարզպետի հորեղբորորդուն՝ Առնոլդ Հակոբյանին է Հանրապետականը մտադիր այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրել։ ՀՀԿ փոխնախագահը ոչ հերքել է, ոչ հաստատել այս լուրերը։

«Թեկնածուների պակաս չունենք, պարզապես չենք ցանկանում այդ ուղղությամբ վերլուծել, որպեսզի որոշակի լարվածություն չառաջանա ։ Շատ թեկնածուներ ունենք, շատ»,- ասել է Գալուստ Սահակյանը։

Որպես պատգամավորության հավանական թեկնածուներ շրջանառվում են նաև Կապանի նախկին քաղաքապետ,Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանի, ՀՀԿ նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի, նույնիսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունները (Սյունիքի նախկին մարզպետը ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է)։ Գալուստ Սահակյանը բացառեց միայն Սուրիկ Խաչատրյանին առաջադրելու հնարավորությունը։

«Ոչ, չեմ կարծում, ինքը նույնիսկ նման խոսակցություն չի էլ վարում, մտքով էլ չի անցնում»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։

Բացի Հանրապետական կուսակցությունից, առայժմ որևէ այլ քաղաքական ուժ չի հայտարարել թեկնածու առաջադրելու միանշանակ մտադրության մասին։ Այս պահին միայն «Ժառանգություն» կուսակցությունն է քննարկում այդ հարցը, որի վերաբերյալ կուսակցականների կարծիքները բաժանվում են։

«Առաջիկա երկու օրը վերջնական կպարզվի՝ թեկնածություն կառաջադրենք, թե՝ ոչ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.-  «Եվ մասնակցելու հետ կապված կողմ կարծիքներ կան հիմնավորված, և չմասնակցելու հետ կապված հիմնավորված կարծիքներ կան։ Չեմ անձնավորի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ վարչության անդամներից ով ինչ կարծիք ունի, ես իմ կարծիքը կարող եմ ասել, ես կարծում եմ՝ չարժե մասնակցել»։

Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի այս ընտրություններին, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է կուսակցության ղեկավար անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հայ ազգային կոնգրեսը և ՀՅ Դաշնակցությունը թեկնածուներ առաջադրելու հարց դեռ չեն քննարկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում