Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը հայտնել է ֆուտբոլից հեռանալու իր երբեմնի ցանկության մասին:
«Այնպիսի օրեր եմ ապրել, երբ պարզապես ցանկանում էի հեռանալ ֆուտբոլից: Սակայն ի վերջո ինձ փրկեց Թուրինի «Յուվենթուս»-ը` առաջարկ անելով «Մանչեսթեր Սիթի»-ին: Այդպես ես Ա Սերիա տեղափոխվեցի:
Ցանկանում էի դադարեցնել կարիերաս, քանի որ այլևս չէի կարող հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Այնտեղ ես նվաճել եմ բոլոր տիտղոսները` և´ առաջնության հաղթող եմ դարձել, և´ Անգլիայի գավաթակիր:
Բարեբախտաբար իմ ծառայություններով հետաքրքրվեց թուրինյան ակումբը, որին հաջողվեց համաձայնության հասնել տրանսֆերիս հարցում»,- ասել է Տևեսը:










































