Հանրությանը մշտապես հիացնում են լքված վայրերի լուսանկարները: Սա լուսանկար է ստորջրյա ստրիպ-ակումբից, որը գտնվում է իսրայելական Էյլաթ քաղաքի ափից ոչ հեռու: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Այդ լուսանկարներն արել է ծովային կենսաբան Ջիլ Կոպլովիցը, ով իր հետազոտությունների ժամանակ անսպասելիորեն նկատել է այդ հաստատությունը:
Ինչպես պարզել է Կոպլովիցը՝ սկզբում հաստատությունը եղել է ստորջրյա ռեստորան, այնուհետև այն վերածվել է ստրիպ-ակումբի: Այն կոչվել է Nymphas Show Bar: Առանց թրջվելու՝ այնտեղ հայտնվելու համար մարդիկ անցել են 70 մետրանոց կամուրջն ու անցքի միջով աստիճաններով իջել ներքև:
Թե երբ է ակումբը փակվել՝ հայտնի չէ: Կենտրոնում մնացել են պոդիումը, շշեր ու սեղաններ:











































