Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Դևիդ Քայենը Թուրքիայում հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պատգամավորներ Գարո Փայլանի, Ֆիլիզ Քերեսթեջիօղլուի և Օսման Բայդեմիրի հետ հանդիպմանը քննարկվել է կուսակցության կալանավորված պատգամավորների հարցը: Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները ՄԱԿ-ի զեկուցողին են ներկայացրել փաստեր ձերբակալվածներին բռնությունների ու կտտանքների ենթարկելու վերաբերյալ:
Ավելի վաղ խոսելով Թուրքիա կատարվելիք այցի մասին՝ ՄԱԿ ներկայացուցիչը նշել էր, որ երկիրն այս պահին լուրջ մարտահրավերի առաջ է։











































