Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան հուսով է, որ թիմը հաջողությունների կհասնի առաջիկա մրցաշրջանում: Ֆուտբոլիստի կարծիքով` նպատակներն իրագործելու համար «Ռեալ»-ն ունի բոլոր նախադրյալները:
«Մենք հիանալի մարզվում ենք: Թիմի կազմը համալրվել է նոր հզոր ֆուտբոլիստներով: Կարելի ասել, որ «արքայական ակումբ»-ն անչափ հզորացել է:
Ֆուտբոլիստները մեծ ակնկալիքներ ունեն նոր մրցաշրջանից: Աստված տա, որ մենք կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին»,- ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:










































