Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Անդրեյ Արշավինի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի հավաքականի ավագը ցանկանում է հունիսի 4-ին կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ում:
«Հուսով եմ, որ «Զենիթ»-ն ինձ կթույլատրի պատրաստվել Հայաստանի հետ խաղին: Ես արդեն խոսել եմ «Զենիթ»-ի գլխավոր տնօրենի հետ: Մաքսիմ Լովչևը կպատասխանի երկուշաբթի օրը: Եթե պատասխանը դրական լինի, ապա հինգշաբթի օրվանից կսկսեմ մարզվել «Զենիթ»-ի հետ»,- հայտարարել է Արշավինը:








































