Հայաստանի 26 ներկայացուցիչներ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը կմասնակցեն Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք շախմատի տղաների եւ աղջիկների Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Մրցումները կանցկացվեն մինչև 8, մինչև 10, մինչև 12, մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: Այդ մասին տեղեկացնում է Armchess-ը։









































