Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ գերադասում է չխոսել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին: Իտալացի մասնագետն ասում է, որ այդպիսով արտահայտում է իր հարգանքն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի նկատմամբ:
«Ես չեմ խոսում Բեյլի մասին, քանի որ Վիլաշ-Բոաշը զայրանում է: Իսկ ես դա չեմ ցանկանում: Գերադասում եմ լռել»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը շարունակում է ջանքեր գործադրել` Բեյլի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: Ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, սակայն «Տոտենհեմ»-ը չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից:








































