Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Չեռնոգորիայի դեմ տոնած հաղթանակը համարում է հերոսություն:
«Ես հավատում էի այս հաղթանակին: Երբ առաջին կեսից հետո տղաները գլխուները կախ եկան, ասացի, որ պիտի հավատանք, որ կարող ենք հաջողության հասնել: Պետք է համեստ մնալով քայլ առ քայլ առաջ գնալ: Մեր տղաներն այսօր հերոսություն արեցին»,-ասաց Պետրոսյանն, ով հուզված էր:
Խոսելով ընդհանուր խաղի մասին՝ հավաքականի մարզիչը շեշտեց. «Այն 10 րոպե չհաշված, մնացած 80 րոպեներին մեր կատարած աշխատանից գոհ եմ: Մենք նրանց շատ քիչ հնարավորություն տվեցինք»:
Պետրոսյանը շնորհակալություն հայնտեց նաև լրագրողներին, փաստելով, որ վերջիններիս հաջողվել է դրական մթնոլորտ ստեղծել: «Այս հաղթանակը, ոչ թե գյումրեցու թասիբ էր, այլ հայի թասիբ էր արդյունքն է»,-ասաց նորանշանակ մարզիչը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնության ընտրական փուլու Երևանի գերազանցելով Չեռնոգորիային: