Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը սկանդալային ձայնագրություններ ունի Անջելինա Ջոլիի հետ, հաղորդում է The Sun-ը։ Շշուկների համաձայն՝ աուդիոձայնագրությունը կարող է անհարմար դրության մեջ դնել Ջոլիին և ազդել երեխաների խնամակալության համար պայքարի վրա։
«Կարծում ենք, որ Անջելինայի հետ աուդիոձայնագրություններ գոյություն ունեն, որոնք «պայթուցիկ» կլինեն Ջոլիի համար, եթե հրապարակվեն»,-ասել է պարբերականի աղբյուրը։
Նշվում է, որ ոչ մեկ չի ուզում նման «կեղտոտ» խաղ խաղալ, սակայն Ջոլին և նրա թիմն անում են ամեն ինչ, որ վարկաբեկեն Փիթին։ Աղբյուրը նաև նշել է, Փիթը ցանկանում է հաշտություն կնքել և դադարցնել փոխադարձ վիրավորանքները։
















































