Adidas-ին տված հարցազրույցում «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է նոր մրցաշրջանի մասին:
«Այն խաղացողներս, ովքեր միացանք մարզումներին ավելի ուշ, ընդամենը մի քանի օր ենք մարզվել, բայց առ այս պահն ամեն ինչ լավ է անցել, մարզումները շատ ինտենսիվ են, ինչը բնորոշ է մինչմրցաշրջանին:
Ամեն ինչ լավ է, թիմը լավ համալրումներ է ունեցել, բացի այդ էլ նախորդ տարիներից շատ լավ հիմք կա, ու մենք լուրջ սպասումներ ունենք գալիք մրցաշրջանից ու հույս ունենք, որ կարող ենք երկրպագուներին տոնելու առիթ տալ»:






































