Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նախկին հարձակվող Թեդի Շերինգհեմը կարծում է, որ չի կարելի Գարեթ Բեյլին դատապարտել Մադրիդի «Ռեալ»-ում խաղալու ցանկության համար:
«Չի կարելի Բեյլին դատապարտել «Ռեալ»-ում խաղալու ցանկության համար: Նման հնարավորություն ֆուտբոլիստն իր մարզական կարիերայում ստանում է մեկ անգամ:
«Ռեալ»-ը, հավանաբար, աշխարհի լավագույն ակումբն է, որտեղ խաղալու հնարավորությունից հրաժարվելը շատ դժվար է»,- հայտարարել է Շերինգհեմը:








































