ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է ակումբային գրանցումը չփոխելու իր որոշումը:
«Ընթացիկ ամառն ինձ համար բավականին բարդ էր: Ես ստիպված էի դժվար որոշում կայացնել: Չեմ թաքցնի, որ «Բարսելոնա»-ի առաջարկը գրավեց ինձ: Սակայն ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ Փարիզում:
Իհարկե, ինձ օգնեց նաև ակումբի ղեկավարների սկզբունքային դիրքորոշումը: Նրանք կտրականապես հրաժարվեցին վաճառքի հանել իմ տրանսֆերը, իսկ դա նշանակում է, որ ինձ այստեղ վստահում են»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:









































