Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ մինչև 2016 թվականի ավարտը ծրագրված է մինչև 55 տոկոսով ավարտել «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան վստահորեն շարժվում է էներգետիկ հանգույց ստեղծելու ուղղությամբ և հաջողությամբ իրականացնում է էներգաաղբյուրների դիվերսիֆիկացում.
«Թուրքիան աշխարհագրորեն մոտ է գտնվում էներգառեսուրսներով հարուստ այնպիսի տարածաշրջանների, ինչպիսիք են Կասպյան տարածաշրջանը, Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան։
Գազային աղբյուրներից օգտվելը կարևոր է էներգաանվտանգության համար։ TANAP ու «Թուրքական հոսք» գազատարները կօգնեն Թուրքիային՝ վերածվելու համար գազի առևտրի կենտրոնի»։






































