«Բավարիա»-ի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն վստահ չէ, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մյունխենյան ակումբ կտեղափոխվի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
««Բորուսիա»-ի ղեկավարները շատ պարզ և միանշանակ են արտահայտվել Լևանդովսկիի տեղափոխության հարցի շուրջ: Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք 180 աստիճանով կփոխեն իրենց որոշումն ու կասեն, ոի ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից:
Ինչևիցե, «Բորուսիա»-ի դիրքորոշմանը պետք է հարգանքով վերաբերել»,- ասել է Ռումենիգեն:









































