Thursday, 23 05 2024
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները

Արթուր Բաղդասարյանի քաղաքական «սենսացիոն» հայտարարությունն` իր ծննդյան օրվա կապակցությամբ

Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Այսօր` իմ ծննդյան 48-րդ տարեդարձի օրը, ցանկանում եմ անել հայտարարություն մի շարք հարցերի շուրջ, որին սպասում են շատերը: Նախ ինչու՞ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ :

Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից համանման որոշում ժամանակին կայացրել են նաև հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:

Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը: Հաջողվել է մեզ դա անել մասամբ` այո, ավանդների վերադարձի շարունակականությունը, աղետի գոտու վերականգնումը, կրթության ,գիտության, մշակույթի ոլորտների շենք-շինությունների վաճառքի արգելումները օրենքով և այլ բազում դրական գործեր այդ քաղաքական համաձայնության բաղադրիչներից էին:

Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվել է արդյո՞ք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ և իմ քաղաքական թիմի հրաժարականին , որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, և շարունակում ենք պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները միշտ պե՞տք է մնան ընդդիմանդիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում կարող ե՞ն դառնալ իշխանություն իսկ իշխանական կուսմակցությունները ընդդիսմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությւունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո:

Ընդդիմադիր ուժ է՞ այսօր «Հայկական վերածնունդը» , միանշանակ` այո, ծայրահեղական ուժ է՞ ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարող ե՞նք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ:

2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք ետընտրական դաշինքների, միանշանակ` այո: Այսքանը մեր տեսակի և դիրքորոշումների մասին:

Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե:

Ինչու կատարեցի այս ամբողջ գրառումը: Շատ պարզ: Որպեսզի մարդիկ ընտրություններից առաջ ավելի ճիշտ կողմնորոշվեն գոնե մեր քաղաքական թիմի մասով: Կունենամ քննադատողներ, միանշանակ` այո, կունենամ աջակիցներ, միանշանակ` այո: Ամենագլխավորը սակայն այն կլինի, որ մարդիկ ավելի լավ կճանաչեն մեզ և մեր տեսակը, քանի որ 20 տարի շարունակ գտնվելով քաղաքականության մեջ, միշտ չէ, որ հասկացված ենք եղել, մինչդեռ հասկացված լինելը իսկապես երջանկություն է, ինչը ես սրտանց մաղթում եմ բոլորին և իմ անողոք քննադատներին և իմ համախոհներին և մեր բոլոր հայրենակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում