ԱՄԷ-ի 28-ամյա բնակչուհին, ում տեղի ոստիկաններն անվանում են «նյարդային վարորդ», վերջին 5 տարիների ընթացքում նրանց պարտք է մնացել 1 մլն դրահմա (253 հազար դոլար)՝ չվճարելով ճանապարհատրանսպորտային կանոնների 1551 խախտման համար:
ԱՄԷ-ի տրանսպորտային դատախազության ղեկավար Զաիդ Ահմեդի խոսքերով՝ խախտումների գրեթե կեսը նա կատարել է Դուբայ քաղաքում, մյուսները՝ Աբու Դաբիում, Ռաս Էլ-Հայմում և Աջմանում:
Նա ընդգծել է, որ կինը, ով ներկայում գործազուրկ է և տնային տնտեսուհի, չի երկարաձգել իր վարորդական իրավունքի ժամկետը 2009 թ. ի վեր: Կինն ինքը հերքում է իր մեղքը, հաղորդում է 7 Days in Dubay-ը:









































