Վիետնամի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ համացանցային օգտատերերին արգելվում է բլոգներում և սոցիալական կայքերում տեղադրել ցանկացած տեղեկություն, բացի անձնականից, հաղորդում է Digit.ru-ն:
Համաձայն նոր օրենքի՝ համացանցում չի կարելի կիսվել լրատվական պարբերականների և կառավարական կայքերի լուրերով: Անձնական էջ է համարվում սեփական բլոգը կամ էջը սոցկայքում:
Որոշումը թույլ կտա համացանցում արգելել սուտ տեղեկության տարածումը: Վիետնամի ինֆորմացիայի և հաղորդակցության նախարար Լե Նամ Չանգն ասել է, որ համացանցում սեփական էջեր ունեցողներին, ինչպես նաև սոցկայքերում էջ ունեցողներին արգելվում է օգտագործել մեդիա գործակալությունների տեղեկատվությունը՝ որպես իրենց սեփականը:








































