ԱՄՆ սենատորները նախագահ Բարաք Օբամային խնդրում են խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը:
Սենատորներն Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությունից անմիջապես հետո համապատասխան բովանդակությամբ նամակ են հղել նախագահին:
Նրանց կարծիքով՝ պատժամիջոցների խստացումն անհրաժեշտ քայլ է, որպեսզի Իրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագիծը:








































