Սպիտակ տունը խոստացել է մոտակա օրերին տեղեկացնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի՞ Մոսկվա՝ մասնակցելու գագաթնաժողովին, թե ոչ, փոխանցում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ՌԴ-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովը սպառնալիքի տակ է Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու պատճառով:
Միաժամանակ Սպիտակ տանը խոստացել են շարունակել Սնոուդենին ԱՄՆ արտաքսելու վերաբերյալ բանակցությունները:










































