Բաթումում տեղակայված բոլոր խոշոր օբյեկտներում սեփականատերերը անջատել են երաժշտությունը՝ հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Պատճառը հեղինակային իրավունքների ասոցիացիայի պահանջն է, որը պնդում է, որ բարերին ու ռեստորաններին արգելվում է միացնել վրացի ու արտասահմանցի հեղինակների երգերը առանց համապատասխան թույլտվության:
Ասոցիացիայում հայտարարում են, որ նման սահմանափակումներն ու հեղինակների հետ պայմանավորվածություններն անհրաժեշտություն են:
Արտոնագրի համար անհրաժեշտ գումարը անընդունելի է մասնավոր ձեռնարկատերերի համար: Նշվում է, որ հանգստացողների համար բարձր երաժշտությունը անցանկալի է, սակայն հակառակն են հավաստիացնում Աջարիայի տուրիզմի դեպարտամենտում: Նրանց խոսքով՝ երաժշտության սահմանափակումը բացասաբար կազդի զբոսաշրջիկների թվի վրա:









































