ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է ուսանողական վարկերի մասին օրինագիծը, որը կկապի վարկի տոկոսադրույքը US Treasuries-ի եկամուտների հետ՝ հաղորդում է MarketWatch-ը:
Եթե այժմ ուսանողների համար դա հավասարազոր է վարկերի վճարի նվազեցման, ապա ապագայում նրանք կարող են բախվել տոկոսադրույքի ավելացման՝ ԱՄՆ-ում տնտեսական վիճակի բարելավման դեպքում:
Նախագահ Բարաք Օբաման այս օրինագիծը անվանել է ամերիկացի ուսանողների գլխավոր հաղթանակը:
Եթե օրինագիծը ուժի մեջ մտնի, ապա արդեն այս աշնանը բակալավրը չավարտած ուսանողները կարող են վարկեր ստանալ 3.86 տոկոսադրույքով՝ ներկայիս 6.8%-ի փոխարեն:











































