Միջին և երկրորդ միջին քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է առաջիկա մենամարտը Ուիլբեֆորսե Շիխեպոյի (20-6) դեմ, որը կայանալու է Գերմանիայում` օգոստոսի 24-ին: Կվիճարկվի WBO Inter-Continental չեմպիոնական գոտին:
«Ռոբերտ Շտիգլիցը չի ցանկանում մենամարտել ինձ հետ: Այնպես որ, իմ հաջորդ մրցակիցը Նամիբիայի ներկայացուցիչն է, ով WBO վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ես չորրորդ տեղում եմ: Մեր մրցակցության հաղթողը կբարելավի իր դիրքը` զբաղեցնելով աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Վերջին հաշվով, չեմպիոնը պարտավոր կլինի հանդիպել այս մենամարտի հաղթողի հետ:
Չեմ ցանկանում ասել, որ Շտիգլիցը վախենում է: Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում կռվել իրենից ուժեղ հակառակորդի դեմ: Շտիգլիցին ավելի հարմար է պայքարել թույլ մրցակցի դեմ:
Շիխեպոն տիրապետում է հզոր հարվածների և տեխնիկապես շատ զարգացած է: Նա աշխարհի ուժեղագույն մարզիկների տասնյակում է»,- BoxingScene-ը մեջբերում է հայ բռնցքամարտիկի խոսքերը:








































