«Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան, 2000 թվականի «ոսկե գնդակ»-ի դափնեկիր պորտուգալացի Լուիշ Ֆիգուն չի թաքցրել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում երկրպագելու է կատալոնացիներին:
«Երկրպագելու եմ «Բարսելոնա»-ին, չէ՞ որ ես այնտեղ մի ամբողջ մրցաշրջան եմ անցկացրել: «Բարսա»-ն ընդմիշտ իմ սրտում է»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում FCInternews.it-ն:






































