Wednesday, 17 06 2026
13:50
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ

Թուրքիան խախտում է մարդու իրավունքների կոնվեցիաները. Human Rights Watch

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին, նշել է, որ դրանք ցույց են տալիս, թե երկրում ճնշումներն ինչքան են ուժգնացել։

Անդրադառնալով «Ջումհուրիյեթ» օրաթերթի աշխատակիցների ձերբակալություններին, վերջին օրերին փակված լրատվամիջոցներին և Դիարբեքիրի համաքաղաքապետերի կալանավորման դեպքերին՝ Human Rights Watch-ը դրանք կապել է թուրքական կառավարության և Թուրքիայի նախագահի կողմից իրականացվող ճնշումների խորացման հետ։ «Թուրքիայի վերջին անկախ ընդդիմադիր պարբերականներից մեկի՝ «Ջումհուրիյեթ»-ի դեմ ներկայացված «անհիմն» մեղադրանքները ցույց են տալիս, թե Թուրքիայի կառավարության և նախագահի կողմից կիրառվող ճնշումներն ինչքան են խորացել»,- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ։ «Հեղաշրջման փորձից հետո 160-ից ավել լրատվամիջոց է փակվել։ Դաժանորեն չլռեցված միայն մի քանի ընդդիմադիր ձայներ են մնացել։ Ընտրված քաղաքապետերի կալանավորումը և անկախ լրատվամիջոցների դեմ իրականացված հարձակումները մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք Թուրքիան հաշվի է առնում ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, թե՞ ոչ»,- նշել է Human Rights Watch-ի Թուրքիայի ներկայացուցիչ Էմմա Սինքլեյր Վեբբը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ջումհուրիյեթ»-ի դեմ իրականացվածներից մեկ օր առաջ 15 լրատվամիջոցներ են փակվել, որոնց մեծամասնությունը քրդական լրատվամիջոցներ են։

«Քուրդ ընտրազանգվածի կամքը հաշվի չի առնվում»

Դիարբեքիրի քաղաքապետերի կալանավորման հանգամանքը Human Rights Watch-ը հազարավոր քուրդ ընտրողների կամքի անտեսում է համարել։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ Գլուլթան Քըշանաքը 2014թ․ ընտրություններում ստացել է ձայների 55 տոկոսը՝ դառնալով Դիարբեքիրի քաղաքապետ և ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ համաքաղաքապետի պաշտոնը զբաղեցրել են կառավարության համար վստահելի անձիք։

«Հետաքննություններն ու դատական գործերը կամայական են»

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մասին ընդունված հրամանագրով Թուրքիայի հարավ-արևելյան 27 քաղաքապետարանում գործակատար է նշանակվել, իսկ աշխատանքից հեռացված այդ քաղաքապետերի ստացած ընդհանուր ձայների թիվը 1 միլիոն 959 հազար է։

Էմմա Սինքլեյր Վեբբը հայտարարել է․ «Գյուլթան Քըշընաքի և Ֆըրաթ Անլըի՝ առանց շոշափելի ապացույցների կալանավորումը դրամատիկ վկայությունն է նրա, որ Թուրքիան չի ընդունում հարավ-արևելյան շրջանների բնակչության՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրելու իրավունքը»։

Human Rights Watch-ի հայտարարության մեջ հիշեցվել է, որ Թուրքիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասն է կազմում։

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ իրավիճակով այս համաձայնագրերի որոշ դրույթներ ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ամենից հետո տեղի ունեցածները ոտնահարում են մարդու իրավունքները։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները խախտում են «խոսքի ազատության, արդարադատության մատչելիության, անվտանգության և մի շարք այլ մարդու իրավունքներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում