France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Cumhuriyet թերթի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ։
Նա հայտարարել է, որ մամուլի ազատությունը կենտրոնական դեր է խաղալու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում.
«Ինձ ու ողջ կառավարությանը չափազանց մտահոգել է այն, որ մամուլի ու խոսքի ազատությունը նորից ու նորից խախտվում է։ Արդեն վշտալի միտման վերջին օրինակը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի ու լրագրողների հետ տեղի ունեցածն է»։
Մերկելը լուրջ կասկածի տակ է դրել Անկարայի այն կարծիքը, որ Cumhuriyet-ի աշխատակիցների ձերբակալությունները չեն հակասում իրավական պետականության սկզբունքներին։
Նա ընդգծել է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպանն այցելել է Cumhuriyet-ի խմբագրություն՝ հավելելով, որ առկա իրավիճակը մտահոգիչ է։







































