Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն Վաշինգտոնի մրցաշարի հաղթող է դարձել:
Մրցաշարի եզրափակիչում նա 3:6, 6:1, 6:2 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջոն Իսների նկատմամբ:
Խուան Մարտին դել Պոտրոն, ով համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, նվաճեց ATP 15-րդ տիտղոսն իր պրոֆեսիոնալ կարիերայում:










































