Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով երեկ կայացած Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Ալմերիա»-ի հետ խաղում (8:1) դարձավ դուբլի հեղինակ, խոստովանել է, որ շատ ուրախ է նոր ռեկորդ սահմանելու համար: Պորտուգալացին խփեց իր 40-րդ գնդակն առաջնությունում ու գերազանցեց Տելմո Սարրայի սահմանած («Ատլետիկ Բիլբաո» 1950/51 մրցաշրջան) և Ուգո Սանչեսի («Ռեալ» 1989/90 մրցաշրջան) կրկնած ռեկորդը (38 գոլ):
«Շատ ուրախ եմ նման ռեկորդ սահմանելու համար: Սա ոչ միայն իմ ձեռքբերումն է, այլ նաև` խաղընկերներիս ու Ժոզե Մոուրինյոյի: Ես իմ առջև դրել էի նման նպատակ, սակայն մեծ ուշադրություն չէի հատկացնում դրան: Այժմ կարևորը Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում հաղթելն է. առանց դրանց ոչ մի անհատական ռեկորդ չի կարող իրական երջանկություն պատճառել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում AS-ը: