Մարզական հագուստի արտադրող Nike-ն առաջարկում է ինքնուրույն ստեղծել նոր մարզակոշիկների դիզայնը:
Կայքի NikeId բաժնում կարելի է ընտրել գույնը, նյութը, մոդելը, որից պետք է լինի մարզակոշիկը: Հենց այդտեղ էլ պետք է պատվիրել ու վճարել ապրանքի համար:
Ray-Ban ակնոցների ապրանքանիշը գործարկել է նույնատիպ ծառայություն՝ Ray-Ban Remix: Ստեղծել յուրահատուկ Ray-Ban հնարավոր է 3 քայլում՝ ընտրել
3 հասանելի մոդելներից մեկը (Original Wayfarer, Aviator, New Wayfarer), որոշել լինզաների գույնը ու ակնոցի վրա գրությունը: