Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը հիվանդանոց է տեղափոխվել կույրաղիքի սուր նոպայով: Նրան Մոնակոյում վիրահատել են: Վիրահատությունը տևել է 45 րոպե:
Ներկայում երգիչը գտնվում է տանը, որտեղ վերականգնվում է հիվանդությունից հետո, հայտնում wday.ru-ն:
Այս տարվա գարնանն ու ամռանը երգիչը անսպասելիորեն չեղյալ հայտարարեց իր մի քանի ելույթները, որոնք պետք է տեղի ունենային համաշխարհային շրջագայության շրջանակում:
Եվ ահա տեղեկություն հայտնվեց, որ Ջոնը իսկապես հիվանդացել է:
Ներկայում Էլթոն Ջոնն ապաքինվում է ու ծրագրում վերսկսել շրջագայությունը, հակառակ պարագայում ստիպված կլինի համերգները չեղյալ հայտարարելու համար 10 մլն դոլար փոխհատուցում վճարել ապահովագրական ընկերությանը:









































