Իտալիայի հավաքականի և «Վիլյառեալ»-ի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին նոր մրցաշրջանում հանդես կգա «Բարսելոնա»-ի մարզաշապիկով: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: Տրանսֆերի ֆինանսական կողմն առայժմ չի հրապարակվել, սակայն «Վիլյառեալ»-ի ղեկավարությունը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ իտալացին 30 մլն. եվրոյից պակաս գումարով չի լքի ակումբը:
Հիշեցնենք, որ Ռոսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 56 խաղերում դարձել է 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:









































