ԱՄՆ Բեթեսդա քաղաքի ուռոցքաբանության ազգային ինստիտուտի գիտնականները նոր մեթոդ են մշակել քաղցկեղն ախտորոշելու համար: Հետազոտողները սահմանել են վիճակագրական բանաձև, որի միջոցով կարելի է հաշվարկել կանանց կրծքագեղձի զարգացման հավանականությունը 10-20 տարվա ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է Raut.ru-ն: Մեթոդը կարող է օգտագործվել նաև ձվարանների և էնդոմետրիալ քաղցկեղն ախտորոշելիս:
Վիճակագրական բանաձևում հաշվի են առնում տարիքը, երեխաների առկայությունը և քանակը, սննդակարգը, մարմնի զանգվածի ինդեքսը, կոնտրացեպցիայի միջոցները և հորմոնալ դեղահաբերի ընդունումը:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ դրան մասնակցած 122 հազար կանանց 50 տոկոսի դեպքում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 1.57-ից մինչև 21.78 տոկոս է՝ տասնամյա շրջանում: 20-ամյա շրջանում նմանատիպ ցուցանիշը կազմում է 3.64-35.11 տոկոս:









































