Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Տերեկ»-ի դեմ խաղից հետո կիսվեց տպավորություններո:
«Ես մի քիչ հուզվում էի, չէ՞ որ միշտ չէ, որ դաշտ եմ դուրս գալիս: Բայց «Դինամո»-ի կազմում ամեն մի խաղ տոն է ինձ համար:
«Տերեկ»-ը շատ պահեր չստեղծեց: Ես այնքան էլ շատ գործ չունեի անելու, այդ իսկ պատճառով էլ չեմ կարող գնահատել իմ խաղը:
«Սպարտակ»-ի դեմ խաղից հետո ես աջակցում էի Շունինին: Այո, նա 4 գոլ բաց թողեց, բայց այդ գոլերից ոչ մեկում նա մեղքի բաժին չուներ: Անտոնի բախտն ուղղակի չէր բերում: Միգուցե նա հոգեբանորեն հոգնած էր: Նման իրավիճակում հանգստանալն օգտակար է:
Այդ խաղում մենք երեք գոլ «Սպարտակ»-ին ուղղակի սկուտեղի վրա մատուցեցինք: Իսկ այսօր մեր պաշտպանները լավ խաղացին», – ասել է դարպասապահը:









































