Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Ազատը արև ու լույս էր, որ այսուհետ կպակասի բոլորիս. Հաղթո

Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մտերիմ ընկեր, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) ընկերոջ մասին անցյալով չի կարողանում խոսել:

Նրա խոսքով՝ Ազատ Գասպարյանը բացի աստվածատուր տաղանդից, բացի տաղանդավոր դերասան լինելուց ու կերտած հրաշալի կերպարներից, մեծ մարդ էր, մեծ քաղաքացի՝ մարդկային որակումներով, հրաշալի հայ, նվիրված ընտանիքին. «Ազատը արև ու լույս էր, որ այսուհետ կպակասի բոլորիս: Նրա կորստի ցավը ոչ միայն ընկերներինը և մտերիմներինն է, այլ ազգային կորուստ է»,- ասաց Հաղթանակ Շահումյանը:

Ազատ Գասպարյանի մոտ երկու ամիս առաջ է ախտորոշվել ողնաշարի քաղցկեղ: Սակայն լավատես էր և մինչև վերջին օրը աշխատել է:

Ժողովրդական արտիստը պատրաստվում էր օգոստոսի 13-ին իր 70-ամյակը նշել: Մշակույթի նախարարությունը նախապատրաստում էր միջոցառում, իսկ ընկերներով էլ ամեն տարվա պես իր տարեդարձը ընտանեկան խնջույքի էր վերածելու: Ցավոք, չհասցրեց:

Թեև ի սկզբանե Ազատ Գասպարյանը իր հիվանդության մասին իմացել է, սակայն սկզբում այդքան լուրջ չէր պատկերացնում, բայց լավատեսորեն էր տրամադրված:

«Իր ընկերներից, բարեկամներից աջակցություն էին հայտնել Եվրոպա տեղափոխելու, ցավոք, չստացվեց, դեռ որոշում չէր կայացրել՝ մեկնի, թե ոչ: Հիվանդ ժամանակ շատ կայուն էր, ոգեշնչում էր մեզ»,- ասաց Հաղթանակ Շահումյանը:

Ազատ Գասպարյանը ունի երկու դուստր և չորս թոռ:

Ժողովրդական արտիստը մինչև վերջին օրը ստեղծագործել է, գրել բանաստեղծություններ. «Նա ազատ ժամանակ չունեցավ՝ վայելելու իր վաստակի պտուղները»,- ասաց ընկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում