Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը:
– Հենրիկ, սա Ուկրաինայի չեմպիոնի քո առաջին մեդալն է: Ի՞նչ ես զգում այս պահին:
– Հրաշալի, մինչ այս ես միայն Հայաստանի չեմպիոն եմ դարձել: Ուկրաինայի չեմպիոն դառնալը շատ ավելի բարդ էր: Ահա թե ինչու եմ ինձ հրաշալի զգում:
– Ինչպե՞ս ես գնահատում «Շախտյոր»-ում անցկացրածդ մրցաշրջանը:
– Թող դրանով զբաղվեն մարզիչներն ու մասնագետները: Ես պարզապես ցանկանում եմ յուրաքանչյուր խաղում ցուցադրել լավագույն որակներս ու հնարավորինս արագ առաջադիմել որպես ֆուտբոլիստ:
– Որքա՞ն դժվարությամբ տրվեց Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը:
– Թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի առաջնություններն իրենց բարդություններն ունեն: Դժվար է այդ երկու մրցաշարերն իրար հետ համեմատելը: Բայց Ուկրաինայի առաջնությունում այդ դժվարություններն ավելի շատ են և միայն դրանք հաղթահարելու դեպքում կարող ես չեմպիոն դառնալ: