Ստամբուլի ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների խմբի դեմ, ովքեր հավաքվել էին Իստիկլալ պողոտայում՝ Թաքսիմ հրապարակի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Rus.ruvr կայքը:
Ցուցարարները փորձել են հրապարակ մտնել, սակայն այն արդեն մի քանի ժամ է, ինչ շրջափակված է ոստիկանների կողմից, քանի որ իշխանություններն արգելել են այնտեղ հավաքվել մեծ խմբերով:
Ներկա պահին իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են հերթապահել պողոտայում և դրան հարակից խաչմերուկներում: Հատուկ ծառայության ստորաբաժանումները փորձում են ցուցարարներին հնարավորինս հեռացնել Թաքսիմից: Գործում են նաև ջրցան մեքենաները:
Ակնհայտ բախումներ տեղի չեն ունեցել, սակայն ցուցարարները փորձում են մտնել Թաքսիմ հրապարակ: Մի քանի խմբեր բողոքի ակցիա են իրականացնում նաև պողոտա դուրս գալով և հակակառավարական կարգախոսներ վանկարկելով: