Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի վրա հարավային հատվածից` ազատագրելով ևս մեկ քաղաք ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նախքան զինվորականների` Շուրա քաղաք մտնելը, քաղաքը ենթարկվել է ուժգին ավիահարվածների:
Հրամանատարների խոսքով`քաղաքը ազատագրվել է գրեթե առանց պայքարի, քանի որ ահաբեկիչների մեծամասնությունը դեռ առավոտյան հասցրել էր փախչել քաղաքից` օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան:









































