Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հրաչյա Հարությունյանի որդու գերեզմանը կառուցում են Ռուբեն Հայրապետյանն ու Արա Աբրահամյանը

Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի, գերեզմանն արդեն կառուցման փուլում է:

Հարությունյանների ընտանիքի պատմությունը՝ Սերոբ Հարությունյանի անժամանակ մահը, Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարանի դահլիճ բերելու հանգամանքն ու այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանն, ով այսօր ամբաստանյալի աթոռին է հայտնվել, Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնել, որպեսզի վաստակած գումարով կարողանար կառուցել 21-ամյա որդու գերեզմանը, որևէ մեկին անտարբեր թողնել չէր կարող:

Հայաստանում այս ընտանիքի պատմության բացահայտումից հետո շատերն են ցանկացել օգնել ընտանիքին ինչով կարող են, գտնվել են նաև այնպիսիք, որոնք ցանկացել են Սերոբ Հարությունյանի գերեզմանի ծախսերը հոգալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր իր եղբոր՝ Սերոբ Հարությունյանի, գերեզմանն արդեն կառուցման փուլում է: Հրաչյա Հարությունյանի դուստրն ասաց, թե չգիտի՝ որքան գումար կպահանջվի գերեզմանի կառուցման համար, միայն գիտի, թե ովքեր են ցանկություն հայտնել ֆինանսավորել այդ աշխատանքները:

«Գերեզմանի ծախսերի մի մասը՝ կեսը, ֆինանսավորում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: Հիմա նորմալ կառուցվում է»,- տեղեկացրեց նա: Վերջինս այլ մանրամասներ չկարողացավ հաղորդել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի որդին՝ Սերոբ Հարությունյանը, գլխուղեղի ուռուցքից մահացել էր բանակից զորացրվելուց մեկ տարի անց՝ 2012թ. մայիսին: Նրա հարազատները կարծում են, որ տղան հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում՝ հրամանատարների անմարդկային վերաբերմունքի պատճառով: Իսկ Հրաչյա Հարությունյանը մեկնել էր Ռուսաստան՝ բանակում զոհված որդու շիրմաքարի և գերեզմանի կառուցման համար գումար վաստակելու նպատակով, որի ընթացքում էլ վարելով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսի։ Վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ընդհանուր առմամբ տուժել էր շուրջ 50 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում