Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 6,5 միավոր: Այդ մասին է հայտնում armchess. am-ը:
Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իվան Չեպարինովից, ով Բուլղարիայի ներկայացուցիչ է, Հնդկաստանի ներկայացուցիչ Նեգի Փարիմարյանից և իտալացի Սաբինո Բրունելոյից:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:






































