Օգոստոսի 2-ին, ժամը 10.10-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































