Friday, 19 06 2026
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր սեփականատերը նախագահի եղբա՞յրն է

Լոռու մարզի մի քանի աղբյուրներից «Էկոլուր»-ին հայտնի է դարձել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում շուտով կփոխվի ղեկավարությունը: Եվ որ Մադլեն Թաշյանը, ով կոմբինատում փոխարինում է ամուսնուն` Սերոբ Տեր-Պողոսյանին, որը պատիժ է կրում մանկապղծության մեղադրանքով, մտադիր է վաճառել «Մետալ Փրինս» ընկերության բաժնետոմսերը:  Հարց է առաջանում. ու՞ր կտանեն այս փոփոխությունները:

«Metal Prince Ltd» կորպորացիան, որի սեփականատերը Սերոբ Տեր-Պողոսյանն է, Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ-ին` գրանցելով օֆշորային գոտում` բրիտանական Նևիս կղզում, երեք դուստ ձեռնարկություններ` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ և «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ: Եվ, համապատասխանաբար, ձեռք է բերել լեռնային իրավունք` շահագործելու Շամլուղի պղնձի (աֆիլացված է Աղթալայի ԼՀԿ-ի հետ), Արմանիսի ոսկու բազմամետազային (աֆիլացված է «Սագամարի ԼՀԿ»-ի հետ) և Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրերը: 2007թ-ին խաղի մեջ մտավ ռուսական «Նևա-Ռուս» ընկերությունը: Եվ, հետզհետե, ձեռք բերեց «Մետալ Փրինս»-ից բոլոր երեք ընկերությունների բաժնետոմսերը: Գործարքի վերաբերյալ մանրամասները չեն հաղորդվում: Սրա հետ մեկտեղ, «Նևա-Ռուս»-ը գնել է մեկ ուրիշ ռուսական «GeoProMining» ընկերությունից նրա վրացական «Մանդեուլի» և «Կվարցիտ» ձեռնարկությունների ակտիվները: Հարկ է հիշեցնել, որ «GeoProMining»-ը  աշխատում է Հայաստանի ամենախոշոր Սոտքի ոսկու հանքավայրում և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում: Այս բոլոր տարիներին «Նևա-Ռուս»-ը հայտարարել է իր մասին որպես ներդնող ընկերություն: Ինչը նշանակում է, որ նա մտադիր չի եղել պատասխանատվություն կրել շրջակա միջավայրի այն բոլոր ավիրածությունների համար, որոնք պատճառել են իրեն ենթարկվող ձեռնարկությունները: 

Մտադի՞ր է արդյոք «Նևա-Ռուս»-ը ուժեղացնել իր գործունեությունը Ախթալայում, թ՞ե այդտեղ կհայտնվի բոլորովին այլ սեփականատեր (նաև տալիս են Սաշիկ Սարգսյանի անունը, ՀՀ նախագահի եղբոր), դեռ հայտնի չէ: Բայց այն, որ փոփոխություններ լինելու են,  ոչ ոք չի կասկածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում