Ամերիկյան Apple ընկերությունը, որը հուլիսին մեղավոր է ճանաչվել մի շարք ամերիկյան խոշորագույն պարբերականների հետ գործարքի մեջ մտնելով՝ էլեկտրոնային գրքերի արժեքը բարձրացնելու մեջ, դատարանին խնդրում է մերժել ԱՄՆ արդարադատության նախարարության՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջը:
Արդարադատության նախարարությունը, մասնավորապես, դատարանին խնդրել է Apple-ին պարտադրել խզել պայմանագրերը հինգ պարբերականների հետ, որոնց հետ, իշխանությունների կարծիքով, ընկերությունը գործարքի մեջ է: Բացի այդ, ընկերությանը հինգ տարվա ընթացքում պետք է արգելվի էլեկտրոնային գրքերի վաճառքը իր սարքավորումների ու ծառայությունների օգտագործմամբ:









































