«Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարը լի էր զգացումներով Ժոան Գամպերի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սանթոս»-ի դեմ խաղից հետո: Հիշեցնենք` կատալոնական ակումբը 8:0 հաշվով առավելության հասավ բրազիլական թիմի նկատմամբ:
«Զարմանալի զգացումներ էի ապրում` խաղալով «Կամպ Նոու»-ում: Իհարկե, ինձ համար անսովոր էր խաղալ «Սանթոս»-ի դեմ: Արդյունքը հիանալի է «Բարսելոնա»-ի համար:
Ուրախ եմ, որ խաղում եմ Ֆաբրեգասի, Մեսսիի, Չավիի կողքին: Իսկ այն, որ ես գոլ չխփեցի այս խաղում, խնդիր չէ: Հուսով եմ, որ գոլերի հեղինակ կդառնամ այլ հանդիպումների ժամանակ»,- ասել է ֆուտբոլիստը:











































