Էներգետիկ «Մերիդիան» ընկերությունն իր անկեղծ ներողություններն է հայտնել այն բանից հետո, երբ փողոցային լապտերին էներգիան անջատելու սպառնալիքներով նամակ է ուղարկել:
Դատելով ամենից՝ էներգետիկ ընկերությունը կարծել է, թե «Օակուրայի Շիրեր Դրայվ 9, կառավարման վահանակ 394, 771800 փողոցային լապտեր» հասցեում մի մարդ է բնակվում, ով չի ցանկանում վճարել ծախսած էներգիայի համար:
Նամակը ստեցել է Շիրեր Դրայվ 9 հասցեում ապրող Քլայվ Սեյլմանը, ով չի հասկացել, թե որտեղից են գոյացել այդ պարտքերը: Սակայն մի քանի րոպե անց Սեյլմանը հիշել էր, որ ինքը «Մերիդիանի» հաճախորդ չէ, այլ «Նյու էներջիի»։ Այս մասին OddStuff-ի լրագրողներին պատմել է ինքը՝ Քլայվը։
Նամակի պատասխանը չստանալով՝ «Մերիդիանը» նշված հասցեով ուղարկել էր իր ներկայացուցչին: Հասկանալով, որ ընկերությունը սխալվել է՝ «Մերիդիանի» ներկայացուցիչը ներողություն է խնդրել Սեյլմանից պատճառած անհարմարությունների համար: Նա նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ ընկերությունը փողոցային լապտերին նամակ է ուղարկում:








































